Եզրափակչի 6 մասնակից և 7 բրոնզե մեդալ. բռնցքամարտիկների փայլուն ելույթները՝ պատանիների ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

դդ

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 6 մասնակից, հայտնում է Armsport-ը։

46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։ Մեր մարզուհին կարողացել է հաղթել բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային ու պայքարելու է ոսկու համար։

Մեր մյուս աղջիկը՝ Անահիտ Հարությունյանը, 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս է եկել եզրափակիչ։

Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 46 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։

Տղաների պայքարում մենք ևս ունենք եզրափակչի մասնակիցներ։ 50 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր է նվաճել Կարեն Զախարյանը, ով հաղթանակի է հասել մոլդովացի մարզիկ Տիմոսկով Անդրեի նկատմամբ։ 54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը ուժեղ է գտնվել ուկրաինացի Խորոշևսկի Հլիեբից, 80 կգ քաշային կարգում էլ եզրափակիչ է դուրս եկել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։

Մրցավայր մեկնած մեր մյուս 7 բռնցքամարտիկներն էլ բրոնզե մեդալ են նվաճել։

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում են նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։ Թիմի հետ է նաև բժիշկ Հարություն Պրազյանը։ 

--00--ՍՊ