Նարեկ Մանասյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով․ 3 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

narek

Նարեկ Մանասյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով։ 92 կգ քաշային հայ մարզիկը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ հաղթեց Կոտդիուվարի ներկայացուցիչ Վիլիամ Մբանգիին։ Տեղեկանում ենք Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։ 

2-րդ ռաունդում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 3 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։

--00—ՍՊ