Վահան Քերոբյանը պանելային քննարկմանը ներկայացրել է Շիրակում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

344036566_798989791612214_798674182857456310_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Քերոբյանը Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների մասին։

«Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ