Ալիևը սպառնացել է ՀՀ-ին տրանսպորտային շրջափակմամբ, եթե Երևանը կրկին փորձի ԼՂ-ն ներառել պայմանագրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1.jpeg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Հայաստանին տրանսպորտային մեկուսացումով, եթե Երևանը կրկին փորձի Բաքվի կողմից չվերահսկվող Ղարաբաղի շրջանները ներառել երկկողմ խաղաղ համաձայնագրի տեքստում։

 «Խաղաղության համաձայնագրի տեքստում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի, ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է։ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կցուցաբերի։ Եթե ոչ, ապա մենք չենք պլանավորում կիրառել ցանկացած այլ միջոց, քան դիվանագիտականը: Մեզ մոտ դա բավական է: Հետևաբար, խաղաղություն, հաղորդակցություն չի լինի, և նրանք (Հայաստանը - խմբ.) կրկին մեկուսացված կլինեն»,- ասել է Ալիևը Շուշիում՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորում. անցյալից ներկա և ապագա» թեմայով չորրորդ միջազգային համաժողովում:

 Նրա խոսքով՝ 28 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի արդյունավետ բան չի արել. «Սրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չցանկացավ ազատագրել տարածքները, հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձևաչափը... անորոշ ժամանակով հետաձգել գործընթացը՝ սպասելով հրաշքի... Կարծում եմ՝ նրանք բաց կթողնեն. հնարավորություն, քանի որ գրեթե 30 տարվա օկուպացիան նրանց ոչ մի առավելություն չտվեց, ընդհակառակը, կտրվեցին տարածաշրջանային զարգացումից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

--00—ԶՀ