Գեղարքունիքում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Screenshot 2023-05-04 101538

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ