Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

1

Հունիսի 16-ին՝ ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գևորգ Կ․, ծնված 1989 թ.)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին:

--00—ԼՄ