Հայաստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

8d3a30eb-8d78-4715-97c8-9cd1fc5790b5.jpg

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի «Վացլավ Հավել» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը և Չեխիայի Հանրապետության արարողակարգի ներկայացուցիչ Պավլինա Բուշկովան։

Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: 

--00—ԶՀ