ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտություն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1110245

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, անդրադարձել  անվտանգային հարցերին։ Տեղեկացրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում», ֊ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իրավիճակին հստակ եւ հասցեական գնահատական տա, մանավանդ,  որ Ադրբեջանի ներկայիս գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտ է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ