Ավարտին են հասցվում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվանշային վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

345159894_241094131906457_6639963944261578850_n.jpg

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ավարտին է հասցնում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվանշային վերականգնման աշխատանքները: Օրերս տեղի ունեցավ վերականգնված տարբերակի նախադիտումը:

«Բարև, ես եմ» ֆիլմը ներկայացվելու է Կաննի միջազգային կինոփառատոնին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, Կաննի կինոփառատոնին ներկայացնելով հայկական կինոն՝ ներկայացնում ենք նաև մեր երկիրը.

«Կաննում կհնչի Հայաստան անունը, ֆիլմի միջոցով մենք հասանելի կդարձնենք աշխարհին, որ Հայստանը ունեցել է և ասյօր էլ ունի կինո և կարող է ներկայանալ միջազգային հարթակներում»:

--00—ԶՀ