ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Իրանի և Սիրիայի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունները համաձայնագիր են կնքել, որի շրջանակում Իսլամական Հանրապետությունը կվերականգնի Սիրիայի օդանավակայանները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշին:
Նա նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել չափորոշիչներին, ուսումնական և վերանորոգման կենտրոններին, ինչպես նաև ավիացիոն ծառայությունների մատուցման կենտրոններին վերաբերող հարցերի շուրջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Սիրիայի օդանավակայանները, այդ թվում՝ Դամասկոսի օդանավակայանը վերականգնելու և համատեղ աշխատանքային խմբի օգնությամբ սարքավորումներ տեղադրելու պատրաստակամության մասին: Համաձայնագիր է կնքվել նաև ավիացիայի ոլորտում սիրիացի մասնագետների վերապատրաստման հարցով»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ