Կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

տ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

✔️Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

✔️ Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, հեռևյալ հղումով՝

https://snund.am/hy/page/artahanvoum/241

--00—ԼՀ