Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութապես օգնելու նպատակով պաշտոնյաները չարաշահել են լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

գ

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը 34 մլն 328 հազար 964 դրամով պակաս գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը: 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:»։

--00—ԱՊ