ԱՄՆ-ի օգնությունը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով չի հասնում Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1111211

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան օգնության ուղարկումն Արցախ հնարավոր չէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ… ինչպես հասկանում եմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր (մայիսի 17-ին), ըստ էության, մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա», - ասել է Փաուերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ