Երևանում շինկազմակերպությունում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Screenshot_5
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բակիչ 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 15-ին Երևանի Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում տեղի ունեցած կրակոցների և դանակահարությունների հետևանքով։

Նա հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության, և բժիշկները նրա ոտքը անդամահատել էին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը: 

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ