Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

94ea014e-cace-4b30-ba31-37454ad64a8c.jpg

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել։ 

Hraparak.am-ի տեղեկություններով ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։ 

--00—ԶՀ