Նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

rgg
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որպեսզի աշխատանքի անցնեն Ս. Խաչատրյանի ղեկավարած կառույցում:

Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ՝ ​ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:

Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի ​բաժիններից մեկի ​պետի, իսկ Ա. Պապյանը՝ տեղակալի պաշտոնի համար:

--00—ՍՊ