ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը: Հանդիպմանը ընդգծվել է Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը:
Նիստի արդյունքներով ընտրվել են նոր համանախագահներ․
«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», - ասվում է թվիթերյան հայտարարության մեջ։
--00--ՍՊ