Ռուսաստանին ագրեսիվության մեջ մեղադրելով՝ Արևմուտքը փորձ է անում չանսալ Մոսկվայի մտահոգություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

sv

Ռուսաստանին ագրեսիվության մեջ մեղադրելով՝ Արևմուտքը փորձ է անում չանսալ Մոսկվայի մտահոգություններին,- հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի եւ Արեւմուտքի մյուս առաջնորդների ավելի վաղ հնչեցրած հայտարարություններն առ այն, որ «եթե թույլ տան Պուտինին հաղթել, ապա Ուկրաինայի հետ պատերազմից հետո նա ավելի հեռուն կգնա»:

«Արևմուտքը չի պատրաստվում հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները, ուստի մենք պետք է ամեն ինչի հասնենք ինքներս», - ընդգծել է Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ 

Նրա խոսքով, Ռուսաստանն այդ մտահոգությունների մասին խոսում է «տասնամյակներ շարունակ»։

--00—ՍՊ