Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել, այս անգամ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

182630

Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել, այս անգամ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։

Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ