Հռոմի պապը բաց է թողել կիրակնօրյա օրհնությունն առողջական վիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

pope-francis-3

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը։ 86-ամյա պապը չի կատարել իր ավանդական կիրակնօրյա կեսօրվա հրապարակային «Angelus»  աղոթքը և հեռուստացույցով չի դիտել պատարագը։ Այս մասին հայտնել են Վատիկանից։

Նշվում է, որ վիրահատությունից հետո վերջինիս վերականգնումը նորմալ է ընթանում, նա սկսել է  ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները։ Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել ծանրաբեռնումից որովայնի շրջանում երեքժամյա վիրահատությունից հետո։

Հռոմի պապի բոլոր ընդունելությունները հետաձգվել են մինչև  հունիսի 18-ը։

--00—ՅՄ