Մանրամասներ Հռոմի պապի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

f63242e337cf2f_63242e337cf71

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում, նա արդեն սկսել է աշխատել։ Այս մասին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։

«Սուրբ հայրը ջերմություն չունի, հեմոդինամիկ ցուցանիշները նորմալ են։ Նա այլևս կաթիլային չի ստանում»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ երեկ ճաշից հետո Ֆրանցիսկոս պապը աղոթել և գործի է անցել։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հռոմի պապը վիրահատության է ենթարկվել։ Սուրբ աթոռի տեղեկություններով` վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և տևել է 3 ժամ։

--00—ՅՄ