Ուկրաինական գերությունից ազատվել է 94 ռուս զինծառայող․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Снимок

Ուկրաինական գերությունից ազատվել է 94 ռուս զինծառայող։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

«Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 94 ռուս զինծառայողներ, որոնք մահացու վտանգի մեջ էին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Զինծառայողներին կտեղափոխեն Մոսկվա բուժման և վերականգնման համար: Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

--00—ՅՄ