Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

23781785_0_84_1600_984_1920x0_80_0_0_f023019b78feaef63510c6d60351ce58.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս այս նշանակալի օրվա՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։

Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների։

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։

--00--ԶՀ