2020-ի օգոստոսին Թուրքիայի հետ պատերազմի շեմին էինք. Հունաստանի նախկին արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Screenshot_7

Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրուցում, բացելով որոշ փակագծերեր իր պաշտոնավարման շրջանից, հայտնել է, որ Հունաստան-Թուրքիա ճգնաժամի ընթացքում ամենավտանգավոր շրջանը 2020-ի օգոստոսն է եղել, հայտնում է Ermenihaber.am-ը։

«Այդ ժամանակ թուրքական հետախուզական «Oruç Reisi» նավը սեյսմոգրաֆիական հետազոտություններ կատարելու համար մոտեցել էր Հունաստանի սահմանին։ Հայտնվել էինք պատերազմի շեմին»,- նշել է Դենդիասը։

Իսկ դեպքի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր․ «Մինչ օրս մենք մեղմ ենք եղել, բայց Հունաստանը նույն կերպ չի պատասխանում մեր մոտեցմանը։ Եթե նման գործելաոճը շարունակվի, ապա մենք կանենք այն, ինչ հարկ է»։

--00—ՅՄ