Թուրքիան տևական ժամանակ սպառնացել է արգելափակել Twitter-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

Screenshot_1

Twitter-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին հարցազրույց է տվել ամերիկյան «Breaking Points» լրատվականին։ Խոսելով տարբեր երկրների կողմից Twitter-ին ներկայացված դիմում-պահանջների մասին՝ նա անդրադարձել է Թուրքիայի կողմից ընկերությանը ներկայացված պահանջներին, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես պատմել է, որ Թուրքիան  քաղաքական նկատառումներով բազմիցս պահանջել է տրամադրել որոշ օգտատերերի տվյալներ և կամ փակել նրանց հաշիվները։

Ջեք Դորսին նաև նշել է, որ նման քայլերի չգնալու պատճառով բազմիցս Twitter-ի դեմ դատական գործեր են հարուցվել Թուրքիայի դատաիրավական մարմիններում, սակայն իրենց հիմնականում հաջողվել է հաղթահարել դրանք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ