Ազգային պատկերասրահում վերաբացվում են Հովհաննես Այվազովսկու ցուցասրահները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

azin-patkerasrahum-kverabacven-n268876-1

Հունիսի 22-ից Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

--00—ՅՄ