Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Մարինա Հակոբյան

Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:

«Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- հայտնում են պատկերասրահից:

--00--ԱԹ