Բյուրեղավանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

կա

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։  Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախախարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
 

 --00—ԱՊ