Գեղարքունիքի մարզում հացատանը մոնտաժման աշխատանքներ կատարելիս՝ տղամարդը էլեկտրահարվել և մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

Screenshot_3

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ կանչով մեկնել են Ծովինար գյուղի տներից մեկը, որտեղ հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ