Բախվել են Kia-ն, VAZ 2106-ը և VAZ 2107-ը, կա 4 վիրավոր․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

Screenshot_10

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 43 կմ-ին բախվել են 32-ամյա Սարգիս Ա-ի վարած VAZ 2107 մակնիշի, 58-ամյա Հովիկ Ա.-ի վարած VAZ 2106 մակնիշի և 43-ամյա Արթուր Դ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Դ.-ն, նրա ուղևորներ՝ 73-ամյա Անուշ Գ.-ն, 40-ամյա Սիլվա Վ.-ն և Սարգիս Ա-ի ուղևոր 30-ամյա Վարդիթեր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ