Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է․ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։

--00--ՍՊ