Ադրբեջանի այսօրվա սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մասին լուրերը կեղծ են․ ԱՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

e8f9490fb55d106e1b4ezinvor-sahman

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»։

--00—ՅՄ