Կրակելով՝ Բաքուն Վաշինգտոնում նոր իրավիճակ է ստեղծում՝ ամրապնդելով դիրքերը․ քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Կրակելով՝ Բաքուն Վաշինգտոնում նոր իրավիճակ է ստեղծում՝ ամրապնդելով դիրքերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, Ադրբեջանը չի շտապում որևէ փաստաթուղթ ստորագրել, ժամանակը նրա օգտին է աշխատում, և Ալիևը կարողանում է ճնշումների միջոցով ստանալ այն ամենը, ինչ ուզում է։

Խոսելով վարչապետ Փաշինյանի զեկույցի մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ դա շոու էր, որը որևէ նորություն չէր պարունակում։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ոչ թե ամբողջ բնակչության հետ է խոսում, այլ՝ իր էլեկտորատի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ