Բերդ-Մովսես ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ճանապարհը փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

Screenshot_2

Հունիսի 29-ին, Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Աշխատանքներով պայմանավորված ժամը 13։00-ից մինչև 14։00-ն  ավտոճանապարհը փակ է լինելու։

--00—ՅՄ