6 ամսով արգելվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

Screenshot_5

Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:

Նախագծով 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ:

Որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվածՀայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

--00—ՅՄ