Ռամոսը կարող է կրկին դառնալ Մեսսիի թիմակիցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

ramo-730x375

«Ինտեր Մայամին» հետաքրքրված է ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա պաշտպանն առաջարկ ունի «Ինտեր Մայամիից», երկու առաջարկ՝ Սաուդյան Արաբիայից։

Իսպանացին ամռանը ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո դարձավ ազատ գործակալ։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ