ԱՄՆ դեսպանի պես լավատես չեմ, շատ արյուն է թափվել, Ադրբեջանի կազմում անվտանգ չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Արցախի ժողովուրդը պետք է ասի՝ Ադրբեջանի հետ միավորված որքա՞ն կարող է խաղաղ ապրել։ Այդ հարցի առաջին ճիշտ պատասխանը տվողը Արցախի ժողովուրդն ու իշխանություններն, ես անձամբ իմ օժանդակությունը կտամ իրենց որոշմանը: Այս մասին 24TV-ի հաղորդման ընթացքում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Թերահավատ եմ, լավատեսորեն չեմ տրամադրված, ինչպես ԱՄՆ դեսպանը, վերջին 30 տարվա ընթացքում շատ արյուն է թափվել, չենք կարող շուտ մոռանալ, ժամանակ է պետք։ Արցախյան հարցում միգուցե տիրապետում են այնպիսի բանաձևի, որ անվտանգություն կլինի, եթե դա արցախցիների համար ընդունելի լինի, ես տեր եմ, եթե մեր հայրենակիցները դեմ են, ես էլ տեր չեմ»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն առաջարկին, որ պատրաստ է Արցախի հարցով բանակցել, միայն թե Փաշինյանը պետք է լռի, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Վարդան Օսկանյանի մազերը միշտ խառն էին, ուզում էր տպավորություն թողներ, որ շատ հոգսաշատ է, ժամանակ չունի մազերը սանրի, նա հնարավորություն ուներ Արցախի հարցը լուծեր, իր մասին մեծ կարծիքի չեմ, այո՛, պետք է մերժվի իր առաջարկը:

Արարատ Միրզոյանը երբ դարձավ նախարար, արտաքին քաղաքականությունը շտկեց իր մեջքը, մեր դիրքորոշումները միջազգային հանրության համար ընկալելի են դառնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ