«Руслет-ի» հետ այցելեցինք ճոպանուղու տարածք՝ ուսումնասիրություններ կատարելու․Ապրելու երկիր․ Թամազյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

սս

Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին, այդ մասին գրում է Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանը․

«Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- գրել է նա։ 

--00-ՍՊ