Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

sahman-1

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  15- ին  ժամը 10։00-ի սահմաններում  փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այս կերպ  Ադրբեջանի Պն- ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ.  հուլիսի 15-ին Ժամը 09:50֊ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

--00—ՅՄ