Ռուսաստանը Թուրքիային 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

b6dabe57-00e0-4c76-876b-5dd8382b2264.jpg

Ռուասաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անտառային հրդեհների մարման նպատակով Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռներ է տրամադրել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 19-ին Դոնի Ռոստով քաղաքի «Platov» օդանավակայանից Թուրքիա է ուղևորվել 2 «Be-200» տիպի հրդեհաշեջ ինքնաթիռ՝ ի պատասխան ստացված օգնության խնդրանքին: 

Այս ինքնաթիռները արդյունավետ են նույնւսկ դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև զինված են ինֆրակարմիր ջերմատեսիլ տեսախցիկներով, որի շնորհիվ էլ կարող են հետևել կրակի տարածմանը և բացահայտել դրա առկայությունը:

Նշենք, որ հուլիսի 18-ին օգնության խնդրանքով Ռուսաստանին էր դիմել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ռուսաստանցի գործընկերոջ՝  Սերգեյ լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հուլիսի 17-ից ի վեր Թուրքիայի մի շարք հարավային և արևմտյան նահանգներում հրդեհներ էին բռնկվել, իսկ հուլիսի 18-ին մայրաքաղաք Անկարայում քիմիական գործարանի պայթյունի հեևանքով հրդեհ էր բռնկվել նաև Կայաշի թաղամասի անտառածածկ հատվածներում:

--00—ԶՀ