ԵՄ-ն պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրի ԼՂ-ում հրատապ կարիքների համար․ ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

1115810

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն  խորապես մտահոգիչ է գնահատել Արցախում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կաստալդոն նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկարատև, ատելությամբ լցված շրջափակումը վտանգի տակ է դնում անթիվ կյանքեր՝ խոչընդոտելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների հասանելիությանը և սրելով տուժած բնակչության տառապանքը:

«Քանի որ ես վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից կազմակերպված պաշտոնական այցի ժամանակ ականատես եղա այն ծանր պայմաններին, որոնց բախվել են հայերը,  հաստատ համոզված եմ, որ մենք չենք կարող անտեսել միջազգային իրավունքի այս խախտումները, որոնք ներկայացնում են մարդկության դեմ հանցագործություն: Առանց ձգձգելու ԵՄ-ն պետք է հրատապ մարդասիրական օգնություն տրամադրի՝ տեղում հրատապ կարիքները լուծելու համար: Այնուհետև, միջնաժամկետ հեռանկարում, ԵՄ-ն պետք է ակտիվորեն աջակցի եռակողմ բանակցություններին՝ հանդես գալով որպես ազնիվ միջնորդ՝ ապահովելու ցանկացած վերջնական համաձայնագրում վճռորոշ կետերի ներառումը», - ասել է Կաստալդոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ