Ձեր «վստահելի գործընկեր» Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանը, կշտամբել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ համագործակցության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝պատգամավորը, խոսքն ուղղելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, մասնավորապես ասաց՝ չգիտի, թե ինչ ասի ԵՄ-ի վիճակի մասին, իրենց պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա նա գտել է մեկին՝ Ալիևին, ով դաժան պատերազմ է վարում:

«Եթե նույնիսկ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է  ժողովրդավարական Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է՝ ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական  միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաև  տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից»,-շեշտեց Զոննեբորնը:

Նա հավելեց՝ չգիտի, թե այլևս ինչ ասի Եվրամիության վիճակի մասին: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,-եզրափակեց գերմանացի պատգամավորը:

--00--ԱՀ