Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Աղդամից ադրբեջանական օգնություն ընդունելը նշանակում է ոչնչացնել Արցախի պետական ատրիբուտները, նշանակում է հրաժարվել ամեն ինչից՝ նախագահից, դրոշից, պետական ինստիտուտներից ու խորհրդանիշներից։ Ադրբեջանագետի պնդմամբ, Արցախի շրջափակումը կարող է ուղեկցվել նաև ռազմական միջամտությամբ։

Ըստ Հայրապետյանի՝ իրավիճակն իսկապես օրհասական է, իսկ Հայաստանի իշխանությունները անգործության են մատնված, ոչինչ չեն անում և ձախողել են ամեն ինչ։ Ադրբեջանագետի կարծիքով, սա պայքար է և զրկանքներին դիմանալով ու արժանապատիվ կերպով հաղթահարենք այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ