Առավելագույնը մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին․ Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

գ

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․ 

«Շուտով կարթնանաք, և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում՝ «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը, և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։

Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց ...

Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։

Չե՞ք պատկերացնում... Իհարկե' չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։

Լույսը բարին ավետի, և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք․ «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը»։

Անիմաստ չէ, դո՛ւրս եկեք ճնշենք այս անտարբերությունը։

Այսօր ժամը 19։00 ին Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»: 

--00—ՍՊ