Հումանիտար աղետ ստեղծողը չի կարող հումանիտար աջակցություն ցուցաբերելու լիազորություն ստանալ․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ss

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատշաճ չի աշխատում` այն առումով, որ չի պահպանում իր առջեւ դրված ոչ հրապարակային գործելու սկզբունքը։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույզի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սա իրենց համար կարևորագույն սկզբունք է, և շատ հաճախ, երբ մենք էլ ներկայացնում ենք մեր դժգոհությունները, մտահոգությունները կատարած աշխատանքի վերաբերյալ, միշտ մատնանշում են սա։ Նույն Կարմիր խաչը և ոչ միայն Կարմիր խաչը, այլ նաև՝ մարդասիրական և իրավապաշտպան գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ունեն նման պրակտիկա, երբ աղետալի իրավիճակում կարմիր կոճակ են սեղմում: Մեր կառույցի ակնկալիքը նույն Կարմիր խաչից հենց սա է, և կարծում եմ, որ ոչ միայն մեր, այլև՝ Արցախի 120 հազար ժողովրդի ակնկալիքը։ Իհարկե, շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որն իրականացնում է կառույցը, բայց, միևնույն ժամանակ, պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել, որ Կարմիր խաչը` որպես Արցախում ներկայացված միակ միջազգային կազմակերպություն, ինչ-որ առումով տեր կանգնի իր կողմից մշակված այդ ոչ հրապարակայնության սկզբունքին, իր զեկույցներում, ինչու չէ նաև հրապարակային հայտարարություններով ահազանգի աշխարհին, որ Արցախի ժողովուրդը կանգնած է սովի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի և սպառնալիքի ներքո»,-նշել է Գ. Ստեփանյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ