Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է․ առաջիկայում հնարավոր չի լինի կազմակերպել աղբահանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

4fa4890a-b912-4b8c-8a2a-bcb87dcc3f0f.jpg

Մայրաքաղաք Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է, ահազանգում են քաղաքապետարանից։

««Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը», - նշված է հաղորդագրությունում:

--00—ԶՀ