Հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատեր․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

1681826809_8386983

Ես հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատելով։ Այս մասին այսօր օկուպացված Շուշիում մեկնարկած մեդիա ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նա մեկնեց այնտեղ, կայացավ առաջին հանդիպումը։ Հետո մենք նրանց հրավիրեցինք Բաքու` երկխոսությունը շարունակելու, իսկ նրանք հրաժարվեցին։

Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, գուցե սխալ արեցինք, նրանք կրկին մերժեցին։ Ասացի, որ 3-րդ հրավերը չի լինի. չեն ուզում, չեն ուզում»,-ասել է Ալիևը։

--00—ՅՄ