Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

--00—ՅՄ