Մարդասիրական բեռների ուղարկելը Արցախի հանդեպ ատելությունը թաքցնելու Փաշինյանի փորձն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ հումանիտար օգնությունը ադրբեջանցիները թույլ չէին տալու մտցնել Լաչինի միջանցքով դեպի Արցախ, սակայն ուղարկեց այն, որպեսզի հայ ժողովրդին ցույց տա, թե ատելությամբ լցված չէ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի դրսևորումները նա ունեցավ իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին 24News-ի ռուսալեզու "Регион и мы" հաղորդման շրջանակներում հայտարարել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ մեր զրուցակցի, այսօր Արցախը կարող է դառնալ մեծ դիմադրության օջախ և հստակ մեսիջներ ուղարկելով Հայաստանի հանրությանը, գեներացնել քաղաքական շարժում ընդդեմ գործող իշխանության, որը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ