Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակվում են փրկարարների վերապատրաստումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

նգն

Հուլիսի 24-ից 28-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվել և անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում փլատակներում» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դասընթացը վարում էին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները․ մասնակցում էին ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 6 փրկարարական ծառայող։

Դասընթացի նպատակն էր որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված անձնակազմի տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը։

Դասընթացի տեսական հատվածը բաղկացած էր 36-ժամյա պարապմունքներից, որին հաջորդեցին նորակառույց մոդուլային բազմաֆունկցիոնալ վարժահամալիրում ցուցադրական գործնական վարժություններ՝ փրկարարական աշխատանքների տարբեր տարրերի կիրառմամբ։

Ավարտին վերապատրաստում անցած փրկարարական ծառայողները ստացան հավաստագրեր։

--00—ԼՀ